Յիշէ՛ք, հայեր, բալիկներուդ`
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ,
Որ քեզ ամառ պիտի տային,
Բայց կէս ճամբին ընկան կիսատ`
Դեռ չտեսած հողն Արարատ:

Յիշէք, հայե՛ր, ընկողներին,
Որ չհասած մեր հողերին,
Ընկան հինգն էլ ի սէր հայոց`
Մեր հինգ միլիոն զոհուած որդոց,
Որ գեր-ձորում ընկած են դեռ`
Հայ վրէժի յոյսով անմեռ:

Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
Յիշէ՛ք հայեր, ինչպէս Տիզբոն,
Երեկ Տիզպոն, այսօր Լիզպոն,
Եկ, դիմացիր, ազգ իմ զգօն
հինգ հայդուկին այս երգեհոն,
Եկ, որ Վարդանն Աւարայրի
Անէծք դառնայ թուրքին վայրի:

Յիշէք, հայե՛ր, որ վայր ընկան
Անուէրադարձ մահով, սակայն,
Սարգիս, Սեդրակ, Արա Սիմոն,
Ինքը` Վաչէն` յանց երգեհոն,
Մեզ կը կանչեն ու գան պիտ
Ի սէր, գերուած Արարատի
Ի սէր հայոց մայր հողերուն`
Ընդդէմ հողաց թուրք գողերուն:

Որ Հայաստանն իմ խլեցին,
Մեզ վրէժը լոկ թողեցին.
Երէկ Տիզպոն,
Այսօր Լիզպոն,
Հայն է զոհւում հորիզոնից մինչ հորիզոն:

Չենք մոռանում Եղեռնը մեծ,
Որ հայ արեան ծովը խմեց,
Քարը թողեց վերապրողին,
Թուրքն է ապրում, այն էր` հողին,
Խամրեց արեւն ողջ հայութեան:
Յիշե՛նք, հայեր Եղեռն համայն,
Որ մեր ազգի ծուծը խմեց,
Աշխարհասաստ Եղեռնը մեծ:

 
Հովհաննես Շիրազ
 

 

lisbon5@lisbon5.com

www.lisbon5.com © 2015 2017 բոլոր իրավունքները պաշտպանված են