Կենսագրականներ

 
«Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու: Եթե դատ ունեցող ժողովուրդի զավակը չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու շուրջ»:
Ծնվել է 1963 թվականի հուլիսի 8-ին, Բեյրութում: Հաճախել է ազգային «Մարտիկեան» վարժարանի մանկապարտեզը եվ ապա՝ ազգային «Ս. Խանամիրյան» քոլեջը, որը հոր մահվան պատճառով չի կարողանում շարունակել ու կիսատ է մնում: Տնային հոգսն ու պատասխանատվությունը չկարողացան նրա մեջ մոռացության տալ իր՝ Հայ Դատին սրբորեն ծառայելու զգացումը: Ազգային իր գիտակցության ներշնչման աղբյուրն ու մղիչ ուժը եղավ մայրը, որն իրեն միշտ պատմում էր հայ ժողովրդի տառապանքների մասին՝ թուրքական լծի տակ: Մշտապես իր շուրջն
Արա Քըրճլեան
հավաքելով փոքրերին՝ պատմում էր հայ ժողովրդից, նրա կրած տառապանքներից ու հայրենասիրություն ներարկում  երեխաների մեջ, որ երբեք չմոռանան իրենց կրած տառապանքների մասին: ... Վերջին օրերին մորն ասում էր, թե ուզում է շրջագայության գնալ Հունաստան, սակայն մայրը, կարծես թե ներքին վախ ունենալով, անընդհատ ընդիմանում է: Արան հասկանալով, որ չի կարողանում համոզել ծնողին մի քանի օր հետո, ասում է, թե ընկերներով բանակումի է գնալու գյուղերը եվ այդ պասրվակով հուլիսի 22-ին կարողանում է տանից մեկնել: "Ժողովուրդը թող գիտնայ, որ մեր հողերու ազատագրումը պէտք ունի զոհողութեան: Ազատութեան դաշտը ծարաւ է: Միայն արիւնն է, որ կը ջրէ այդ ծարաւ դաշտը եւ այն ատեն է, որ ծառերը կը բուսնին: Եթէ արիւն չթափենք, եթէ ջուր չտանք այդ ազատութեան դաշտին, չեմ կարծեր, որ այդ դաշտէն պտուղ կրնանք քաղել: Կը հաւատանք, որ առանց արիւնի, առանց մահի ազատութիւն չկայ": Երբ անձնազոհու թեամբ է պսակւում պատգամը, այն դառնում է հաւատքի վահան ընդդէմ բոլոր չարիքների ու արհաւիրքների: Ընդդէմ վհատութեան ու թուլութեան: Եւ այսօր Լիզպոնի այդ պայթիւնը արձագանգում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ այն բոլոր շրջաններում, ուր Հայ ազատամարտիկը որոշել է զարկի դէմ յաղթանակ:

 
«Ինչպէս որ կ’ըսէ երգը. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այո՛, մենք խենթեր ենք, բայց չակերտեալ խենթեր։ Եկէ՛ք, միացէ՛ք մեզի։ Կը հաւատամ, որ կը տիրանանք մեր հայրենիքին»
Ծնվել է 1962 թվականի փետրվարի 23-ին, Բեյրութ: Նախնական կրթությունը ստացել է Հայ Կաթողիկե Մեսրոպեան վարժարանում, որից հետո միջնակարգ ուսում ստանալու համար ընդունվում է Գրիգոր Լուսավորիչ Ճեմարան: 1974 թվականին հոր մահից հետո ուսումը մնում է կիսատ ու տան ապրուստի հոգսը վերցնում իր ուսերին: Սկսում է արհեստ սովորել եվ շատ արագ հմտանալով գործին՝ մի քանի տարի հետո մտածում է արդեն անհատական գործ ձեռնարկելու մասին: Հաճախ էր ենթարկվում
Սարգիս Աբրահամեան
վթարների: Նույնիսկ վերջին օրերին ընկել էր մոտոցիկլետից եվ կոտրել աջ ոտքը: Սակայն ապաքինման շրջանը դեռ չավարտված վիրակապը քանդելու խոսքին կարեվորություն չտալով՝ անձամբ է քանդում վիրակապը: Երկու օր մերսման է գնում եվ երրորդ օրը՝ 22 հուլիս 1983-ի առավոտյան, բանակումին մասնակցելու պատրվակով մեկնում է տնից եվ այլեվս չի վերադառնում: Սարգսի եղբայրը մի քանի օր հետո երկտող է գտնում գրադարակից: "Մեր այս գործողութիւնը քարոզչական նպատակ ունի: Գիտենք, որ Եւրոպացիք մարդկային իրաւունքներէն հասկցող ժողովուրդները են եւ ատոր համար ընտրած ենք Եւրոպական երկրներէն մէկը": Արարքը դիւցազնական էր նպատակը յստակ եւ իրագործումը անսայթաք` միանգամայն Համաշխարհային լուսարձակի տակ դնելով Հայկական Դատը: Ուրեմն, տակաւին մարդիկ կան, որ ապրում, պայքարում ու զոհւում են գաղափարի համար: Ուրեմն, անյոյս չէ մարդկութիւնը: Ուեմն, կենդանի է Հայ ժողովուրդը:

 
«Ես կ՝ուզեմ երիտասարդութեան ըսել, թէ երբեք թող չխրտչին, ինչքան ալ թուրքը զօրաւոր ըլլայ մեզմէ աւելի նոր զէնքերով կամ նոր դիւանագիտությամբ: Մենք առաջինները չենք, որ կը քալենք: Մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւելի գործեր պիտի ընեն»:
Ծնվել է  1963 թվականի մարտին Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է Հայաշենի Հայ Ավետարանական Վարժարանում, իսկ միջնակարգ ուսումը Էշրեֆիեի հայ Ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանում՝ ստանալով ռադիոտեխնիկի մասնագիտական որակավորում:  Իր ազգային կրթության առաջին օջախը հանդիսանում է ընտանիքը: Հայրն
Սեդրակ Աճեմեան
իր զավակներին միշտ պատմում էր հայ-թուրք հակամարտությունների, Հայկական Ցեղասպանության եւ տեղահանությունների մասին: Սեդրակի մայրական գերդաստանը թուրքական յաթաղանից չէր խուսափել: Տան պատից կախված մորական պապի լուսանկարը Սեդրակի մեջ անընդհատ վրեժ կգոռար: Անընդհատ մտահոգ էր: Շատ էր սիրում երաժշտություն, հատկապես ազգային-հեղափոխական երգերը մշտապես իր շուրթերին էր: Ընկերական ու կատակասեր այս  տղան իր տան մեջ հաճախ էր արտահայտվում Հայ Դատի պայքարի մասին: Հիշեցնում էր Հայ երիտասարդության պարտավորությունները մեր դատի իրագործմանն ի խնդիր: Բայց երբեք չէր մտածել, որ այսպիսի Սրբազան Գործի մեջ դերակատարություն ունենար: Վերջին անգամ տանից հեռանում է  1983 թվականի հուլիսի  17-ին, Լիբանանի գյուղերից մեկը բանակումին մասնակցելու պատրվակով: "Մենք շատ համբերեցինք եւ դեռ կը համբերենք: Համբերելը նոր բան մը չէ մեզի համար: Ես Թուրքիոյ ուղղակիօրէն կ՛ըսեմ, եթէ իր շունչը երկար է, դեռ թող պայքարի մեզի դէմ: Մենք դեռ կը համբերենք": Կը կռուենք ու կը համբերենք, կը կռուենք ու կը բանակցենք մինչեւ, որ ամբողջովին ազատագրուի Արցախի արծուաբոյնը, մինչեւ որ Հայ ժողովուրդը տէր կանգնի իր պապենական հողերին, իր երդիքին ու ծուխին, իր լեզուին ու դարաւոր մշակոյթին: Նահանջը նահանջ է` լինի երգով թէ առանց երգի: Մենք այլեւս նահանջի տեղ չունենք: Նահանջ բառն ու նահանջի հոգեբանութիւնը պէտք է ընդմիշտ Վերացուի Հայերէն լեզուից ու Հայկական իրականութիւնից: Այդ է պատգամը Լիզպոնում զոհուած մատղաշ հերոսների:

 
«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ,որովհետեվ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա  մեր  ապրած  կեանքը  իսկապէս  որ  կեանք  է զատ ամէն  ինչի կը նմանի: Կապրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք:»
Լռակյաց, համեստ, ծառայասեր եվ ընկերասեր այս տղան ծնվել է 1962 թվականի մարտի 1-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հայեցի եվ գաղափարական ընտանիքում: Մեկ տարի հաճախում է ազգային Կիլիկիան վարժարանը, ապա ընտանիքի հետ փոխադրվելով Այնճար, հաճախում  է  ազգային  Յառաջ - Գ. Կխլպէնկեան քոլեջը, ու սովորում է մինչեվ 8-րդ դասարանը: 8 տարի անց ընտանիքը կրկին տեղափոխվում է Բեյրութ:
Սիմոն Եահնիեան
Սիմոնն այստեղ մինչեվ 10-րդ դասարանը հաճախում է նախ Ազգային  Ս. Խանամիրեան եվ ապա՝ ազգային  Լ. եվ Ս. Յակոբեան քոլեջները: 8 տարի անց ընտանիքը կրկին տեղափոխվում է Բեյրութ: Սիմոնն այստեղ մինչեվ 10-րդ դասարանը հաճախում է նախ Ազգային  Ս. Խանամիրեան եվ ապա՝ ազգային  Լ. եվ Ս. Յակոբեան քոլեջները: Ապա արհեստ սովորելու նպատակով ձեռք է բերում մեքենաների ինքնաշարժի նորոգելու վարպետի վկայական: Նա միշտ սիրալիր էր իր շրջապատի նկատմամբ, հատկապես՝ իր ընտանիքի: Նա շատ էր սիրում մանուկներին, ազատ ժամերին զբաղվում էր նրանց հետ՝ օրը խինդով լցնելու համար: Սովորեցնում էր հեղափոխական երգեր՝ բացատրելով նրանց հետ կապված դեպքերի պատմությունը: Մանկությունից սիրում էր զենքը: Իսկ պատանեկան տարիքում արդեն իսկ հայտարարում էր, թե միայն զենքով կա հայոց փրկություն... Մանկությունից սիրում էր զենքը: Իսկ պատանեկան տարիքում արդեն իսկ հայտարարում էր, թե միայն զենքով կա հայոց փրկություն... Վերջին օրերին կտրուկ փոխվում է նրա ներքին աշխարհը: 1983 թվականի հուլիսի 16-ին՝ տանից գնալուց առաջ, սպասում է ընտանիքի բոլոր անդամների տուն վերադարձին, ապա հեռանում տանից: Ընտանիքն այլեվս ոչ մի տեղեկություն չի ունենում Սիմոնից մինչեվ հինգշաբթի՝ 28 հուլիսի, երբ մամուլից տեղեկանում է կատարվածի մասին: "Կրնայ ըլլալ, որ մենք մեր նպատակին չհասնինք: Կրնանք բոլորս մեռնիլ: Բայց մեզի համար յստակ է, որ արշալոյսը շատ մօտ է եւ այդ ձեւով պէտք է դիտենք ապագան: Ես յոյսով եմ, որ մեզմէ ետք եկողները իրենց ամէն կարելին պիտի ընեն այս մէկը յաջողցնելու համար": Եթէ արիւն չթափենք, եթէ ջուր չտանք այդ ազատութեան դաշտին, չեմ կարծեր, որ այդ դաշտէն պտուղ կրնանք քաղել: Կը հաւատանք, որ առանց արիւնի, առանց մահի ազատութիւն չկայ": Երբ անձնազոհութեամբ է պսակւում պատգամը, այն դառնում է հաւատքի վահան ընդդէմ բոլոր չարիքների ու արհաւիրքների: Ընդդէմ վհատութեան ու թուլութեան: Եւ այսօր Լիզպոնի այդ պայթիւնը արձագանգում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ այն բոլոր շրջաններում, ուր Հայ ազատամարտիկը որոշել է զարկի դէմ յաղթանակ:

 

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ. զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ»

Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 8-ին Բեյրությում, մի հայաշունչ ընտանիէում: Հայրը եղավ իր առաջին դաստիարակը, որ ազգային սեր եւ Հայ դատի համար պայքարելու ոգի արթնացրեց իր մեջ: Իրենց թաղի ազգային վարժարանը գնալով՝ իր մեջ ավելի կթրծվի ազգային նկարագիրը: Դեռ պատանի, բայց արդեն լիբանանյան երկարատեւ պատերազմի բոցերի մեջ էր: Սակայն ազգին ծառայելու իր բաղձանքը, որ պատանի տարիքիրց դրսեւորվել էր պատերազմի պատճառով իր թաղի պաշտպանության

Վաչէ Տաղլեան

ընթացքում, իրեն չէր գոհացնում եւ գաղափարական կազմավորման ճանապարհով ուզում էր անցնել ուղղակի գործուն պայքարի:

... արձակուրդի գնալու համար տանից հեռանում է հուլիսի 18-ին՝ ասելով, թե 15 օր մեկնում է Հունաստան:

Գրեք մեզ՝

Հասցե: 3103, Գյումրի Հայաստան
Հեռախոս:+374 | 94252918 | 99252918
Էլ.- հասցե :info@lisbon5.com